Կոալիցիայի փորձագիտական կոմիտեն.
- Կարող է բաղկացած լինել բիզնես ոլորտի տեղական և միջազգային փորձագետներից, որոնք ընտրվում են Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից,
- տրամադրում է փորձագիտական աջակցություն՝ Կոալիցիայի զարգացման ու հզորացման և Կոալիցիայի գործունեության արդյունավետ իրականացման նպատակով,
- ուժեղացնում է Կոալիցիայի միջազգային կապերը,
- նպաստում է Կոալիցիայի ֆինանսական կայունության ապահովմանը,
- Կոալիցիայի կառավարման խորհրդի տրամադրած լիազորությունների տրամադրման դեպքում Կոալիցիան ներկայացնում է ոլորտին առնչվող կարևորագույն հարթակներում:
Փորձագետները
Գագիկ Պողոսյան – Ուսումնասիրում և գնահատում է ՀԲԿ կարողությունների զարգացման կարիքները, ներկայացնում է առաջարկներ՝ ՀԲԿ կարողությունների զարգացման համար անհրաժեշտ և հասանելի ռեսուրսների վերաբերյալ, ինչպես նաև համակարգում է ՀԲԿ կարողությունների զարգացման աշխատանքները:
Էլինար Վարդանյան – ՀԲԿ կարողությունների զարգացման հաստատված կարիքների հիման վրա պատրաստում է խմբային ուսուցման/քննարկումների մոդուլներ և կիրառում է ՀԲԿ կարողությունների զարգացման աշխատանքներում:
Լուսինե Մանուկյան – Նախագծում և իրականացնում է ծրագրի և ԲՀԿ բերնդավորման, աշխատանքների ընթացիկ լուսաբանման, հանրային լրացուցիչ կապերի ստեղծման և զարգացման աշխատանքները: