skip to Main Content

Կոալիցիայի կառավարման խորհուրդը

  • համարվում է Կոալիցիայի ղեկավար մարմինը՝ Կոալիցիայի ժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
  • քննարկում և որոշումներ է կայացնում Կոալիցիայի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կոալիցիայի ժողովի իրավասությունների մեջ,
  • նախապատրաստում է Կոալիցիայի ժողովները, սահմանում է Կոալիցիայի ժողովի պատվիրակների քվոտան՝ ըստ Կոալիցիայի անդամների թվի,
  • Կոալիցիայի ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ կազմակերպում է Կոալիցիայի ժողովի պատվիրակների ընտրությունը,
  • որոշում է կայացնում Կոալիցիային անդամակցության, անդամության դադարեցման և անդամությունից հեռացնելու վերաբերյալ,
  • որոշումներ է կայացնում   Կոալիցիայի   մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, կոմիտեներ, աշխատանքային և տարածքային       հանձնախմբեր և/կամ այլ կառույցներ ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնակարգին, նշանակում և ազատում է դրանց համակարգողներին և պատասխանատուներին, վերջիններիս տալիս է լիազորագրեր,
  • քննարկում և հաստատում է Կոալիցիայի ռազմավարական, կայունության և ֆինանսական պլանները, մոնիթորինգային ծրագիրը,  տեսանելիության  պլանը  և  այլ փաստաթղթեր,
  • ընտրում է Կոալիցիայի հանձնաժողովների,  աշխատանքային  և  տարածքային հանձնախմբերի, փորձագիտական կոմիտեի և/կամ այլ կառույցների անդամներին,
  • որոշում է կայացնում պետական և անկախ կառույցներին կից հասարակական խորհուրդներին, հանձնաժողովներին և այլ մարմիններին, ինչպես նաև միջազգային կառույցներին Կոալիցիայի անդամակցելու վերաբերյալ,
  • ընտրում է կառավարման խորհրդի նախագահին և վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները,
  • Կոալիցիայի անունից  հաստատում  և  հանդես  է  գալիս հայտարարություններով, հաշվետվություններով, կոչերով և դիտարկումներով:

Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Կոալիցիայի քարտուղարությունն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ առավելագույնը՝ երկու տարի անընդմեջ ընտրվելու հնարավորությամբ: Կոալիցիայի քարտուղարության գործառույթներն իրականացնող կազմակերպության ղեկավարն ի պաշտոնե հանդիսանում է Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ: Կոալիցիայի կառավարման խորհուրդն իր հերթական նիստերը հրավիրում է առնվազն  երկու ամիսը մեկ անգամ` Կոալիցիայի քարտուղարության միջոցով: Կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով, կառավարման խորհրդի նախագահի կամ Կոալիցիայի քարտուղարության կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել կառավարման խորհրդի ընդլայնված նիստեր` Կոալիցիայի հանձնաժողովների, փորձագիտական կոմիտեների, տարածքային հանձնախմբերի համակարգողների և պատասխանատուների, ինչպես նաև Կոալիցիայի այլ անդամների մասնակցությամբ:

Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի իրավասությունները և ընտրության ռոտացիոն կարգը.

      • Կառավարման Խորհրդի նախագահն ընտրվում է 12 ամիս ժամկետով:
      • Կառավարման Խորհրդի նույն անդամը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել որպես կառավարման խորհրդի նախագահ:
      • Կառավարման խորհրդի նիստերը նախագահում են կառավարման խորհրդի անդամները՝ մինչև ռոտացիոն սկզբունքով կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը:
      • Կառավարման խորհրդի նախագահը նախագահում է կառավարման խորհրդի նիստերը:
      • Կառավարման խորհրդի նախագահը կառավարման խորհրդի նիստի ընթացքում պարտավոր է քվեարկության դնել Կոալիցիայի գործունեության վերաբերյալ կառավարման խորհրդի անդամների կողմից կատարված յուրաքանչյուր առաջարկ:
      • Կառավարման խորհրդի նիստերը արձանագրում է Կոալիցիայի քարտուղարությունը:
      • Կառավարման խորհրդի նիստերի բոլոր արձանագրությունները Կոալիցիայի քարտուղարությունը չորս աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է կառավարման խորհրդի անդամներին, որից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե անդամների կողմից առարկություններ կամ լրացումներ չեն լինում, ստորագրվում է կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարության համակարգողի կողմից:
      • Կառավարման Խորհրդի նախագահն իրականացնում է նաև Կոալիցիայի Կանոնակարգով կառավարման խորհրդի նախագահի համար նախատեսված այլ լիազորություններ:
      • Կառավարման խորհրդի նախագահի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում՝
      • կառավարման խորհրդի նիստին չմասնակցելու դեպքում՝ առանց հարգելի պատճառի,
      • կառավարման խորհրդին գրավոր հրաժարականի ներկայացման դեպքում,
      • կառավարման խորհրդի որոշմամբ:

Կառավարման խորհրդի նիստին կառավարման խորհրդի նախագահի չմասնակցելու և կառավարման խորհրդին գրավոր հրաժարականի ներկայացման դեպքերում, մինչև կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրվելը, կառավարման խորհրդի նիստը նախագահում և նիստի արձանագրությունը ստորագրում է Կոալիցիայի քարտուղարության համակարգողը:

Կառավարման խորհրդի կազմը. 

«Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ», Գագիկ Պողոսյան

«Հայկական գործարարություն ՓՄՁ ասոցացիա», Սեյրան Ավագյան

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա», Հակոբ Ավագյան

«Եվրոպական բիզնես ասոցիացիա», Դիանա Սառումովա

«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա» ՀԿ, Սաթիկ Բադեյան

«Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման ՀԿ, Անահիտ Շահզադյան

«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ, Վահագն Համբարձումյան

«Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ», Գագիկ Վարդանյան (ի պաշտոնե՝ որպես ՀԲԿ քարտուղարության պատասխանատու):

Hover Box Element

Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Back To Top