skip to Main Content

ՔՀԿ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնություններին

 Հանրային քննարկումներ

Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման: Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ:

Հանրային քննարկումը կազմակերպում է նախագիծը մշակող մարմինը: Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է:

Հանրային քննարկումներն անցկացվում են նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրանց ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններին ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակելու միջոցով:

Հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրա հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են: Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Կառավարություն ներկայացված նախագիծը Կառավարության կողմից կարող է վերադարձվել այն ներկայացնող մարմնի: 

Մանրամասն՝ այստեղ.

Back To Top