skip to Main Content
Տեղի ունեցավ «ՔՀԿ-ԿԻ 2020, Հայաստան» թվով 24-րդ զեկույցի ներկայացում-քննարկումը

Տեղի ունեցավ «ՔՀԿ-ԿԻ 2020, Հայաստան» թվով 24-րդ զեկույցի ներկայացում-քննարկումը

Սեպտեմբերի 24-ին կայացավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից մշակված և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան» թվով 24-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով) ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Ջոն Ալեյոն:
Արդեն 7-րդ անգամն է, որ ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։
Զեկույցի ներկայացմանը ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ 2020 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար՝ պայմանավորված Քովիդ-19-ով և հատկապես՝ 44-օրյա աղետալի պատերազմով, ինչն իր էական ազդեցությունն է թողել նաև ՔՀԿ ոլորտի վրա:
ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2020 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․
1․Իրավական միջավայր,
2․ Կազմակերպական կարողություններ,
3․ Ֆինանսական կայունություն,
4․ Շահերի պաշտպանություն,
5․ Ծառայությունների մատուցում,
6․ Ոլորտային ենթակառուցվածքներ,
7․ Հանրային ընկալում։

Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Prof it Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

< <Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան>>

“Civil Society Organization Sustainability Index 2020 for Armenia“ 

Back To Top