ՎՐԱՍՏԱՆ
Recommendations for Georgia’s SME Development Strategy 2016-2020
Ստորև բերված են Վրաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման 2016-2020 ռազմավարության նախագծման մասով առկա խնդիրների և փորձի վերաբերյալ OECD Eurasia Competitiveness Program-ի դիտարկումները (ի դեպ՝ նախորդ ռազմավարությունն ընդգրկում էր 2015-2017թ.):
Վրաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանը խոչընդոտում են 5 հիմնական խնդիրներ, և նախագծվող ՓՄՁ նոր ռազմավարությունը պետք է սահմանի մասնավորապես այդ խնդիրների լուծման հիմնական ուղիները.
- ոչ բազմակողմանի ՓՄՁ քաղաքականություն, մասնավորապես՝
քաղաքականության հաճախակի փոփոխություններ պահի և իրավիճակային խնդիրների կարճաժամկետ լուծումների համար, կարգավորման դաշտի ազդեցության արդյունավետության գնահատման մեխանիզմի բացակայություն, սնանկության և անվճարունակության թույլ գործառույթներ, ՓՄՁ-ների վերաբերյալ տվյալների հավաքագրման անբարար վիճակ, ՓՄՁ-ների մասով առկա պաշտոնական երկու տարբեր սահմանումներ (կախված աշխատողների քանակից և շրջանառության չափից, սակայն երկուսն էլ ունեն տարբերվող սահմանումներ՝ ընդհանուր և հարկման տեսակետից) և այլն:
Definitions of micro, small and medium enterprises in Georgia | |||||
Employment | Turnover | ||||
Definition 1 | Definition 2 (for
tax purposes only) |
Definition 1 | Definition 2 (for
tax purposes only) |
||
Micro | Self-employed
(no hired labour) |
≤ 30,000 GEL
(12,465 USD) |
|||
Small | ≤ 20 employees | Self-employed
(no hired labour) |
≤ 500,000 GEL
(207,750 USD) |
≤ 100,000 GEL
(41,550 USD) |
|
Medium | ≤ 100 employees | ≤ 1,500000 GEL
(623,250 USD) |
Աղբյուր. Comparative Study on Development of Small and Medium Enterprises (SMEs) in Azerbaijan, p. 57, http://cesd.az/new/?p=11243
- ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիություն, մասնմավորապես՝ գրավների մասով խիստ պահանջներ (մինչև վարկի արժեքի 220%-ի չափով), վարկերի բարձր դոլարիզացիա, ՓՄՁ-ների ֆինանսական ցածր գրագիտություն և ռիսկային վարկերի բարձր աստիճան, ֆինանսական հաշվետվությունների ցածր ճշտություն, ոչ-բանկային, լիզինգային և կապիտալի ֆինանսավորման մեխանիզմների բացակայություն, նորարական և սկսնակ բիզնեսների խրախուսման համար պետական դրամաշնորհներ տրամադրելու օրենսդրական արգելք և այլն:
- աշխատուժի հմտությունների և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանություն, մասնավորապես՝ շուկային անհրաժեշտ ունակություններով աշխատուժի վերլուծության բացակայություն, մասնագիտական կրթության և վերապատրաստման համար ուսուցիչների թույլ կարողություններ և անբավարար մեխանիզմներ, ուսուցման բարձր գին, ձեռնարկատիրական մշակույթի ցածր մակարդակ, գենդերային խտրականություն և այլն:
- արտահանման սահմանափակ գործունեություն, մասնավորապես՝ արտաքին շուկաների և բիզնես հնարավորություների սահմանափակ առկայություն, արտահանման ֆինանսավորման և ապահովագրման հնարավորությունների անբավարար առկայություն, ՓՄՁ-ներին գլոբալ շղթաներում ինտեգրելու կառուցվածքային աջակցության բացակայություն և այլն:
- ՓՄՁ-ների համար նորարարական, հետազոտական և զարգացման գործունեության համար անբավարար պետական ծախսեր, մասնավորապես՝ պետական համալսարանների և հետազոտական ինստիտուտների կողմից նման՝ առևտրային նպատակներով աշխատանքների, այդ թվում նաև համատեղ իրականացվող աշխատանքների իրականացման կարգավորման օրենսդրության բացակայություն (օրինակ՝ առևտրային կազմակերպություններում ունենալ իրենց մասնաբաժինը՝ համալսարանի նորարարական իդեաները և մտավոր սեփականությունը կոմերցիալիզացնելու նպատակով), բիզնես ոլորտի և ակադեմիայի համագործակցության անբավարար վիճակ, համալսարաններում բիզնեսներին տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների բացակայություն, և այլն:
Ներկայում Վրաստանում առկա են երկու հիմնական ռազմավարական փաստաթղթեր, որոնք և ուղղորդում են կառավարության գործունեությունը՝
- < Վրաստան 2020 – Սոցիալ տնտեսական զարգացման ռազմավարություն>, և
- < Կառավարության ծրագիր - Ուժեղ, Դեմոկրատական և Միավորված Վրաստանի համար>:
Դրանք ընդգծում են տնտեսության ներառական և կայուն աճի կարիքը, ինչպես նաև մասնավոր սեկտորի ուժեղացման, մարդկային կապիտալի զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիությանը գերակայությունները:
Վրացական իշխանությունները մեկնարկել են ՓՄՁ ոլորտի բարեփոխման ռեֆորմերի երկրորդ սերունդը, մասնավորապես՝ 2014թ. հարկային ռեֆորմով պարզեցվել են փոքր բիզնեսների համար հարկային վարչարարությունը՝ փոքր բիզնեսները հիմա հարկվում են իրենց հարկվող եկամուտների 3-5% չափով, իսկ միկրոբիզնեսները չեն հարկվում ընդհանրապես:
Ստեղծվել են նոր ինստիտուտներ՝
- < Վրաստանի ձեռնարկություն> (Enterprise Georgia), և
- < Վրաստանի նորարարական և տեխնոլոգիական գործակալություն> (Georgia’s Innovation and Technology Agency – GITA):
Այս ինստիտուտները ՓՄՁ-ներին տրամադրում են ֆինանսական, ինչպես նաև գործարարության, արտահանման աջակցման և նորարական հարցերով տեխնիկական աջակցություն:
Վրաստանի ՓՄՁ 2016-2020 ռազմավարությունը, իր հերթին, պետք է ուղղված լինի կատալիզացնելու պետական/մասնավոր դիալոգը: Այդ կապակցությամբ Վրաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ ներկայացվել են հետևյալ հիմնական խնդիրներ ու առաջարկները.
- Ինստիտուցիոնալ վերջին զարգացումների վրա հիմնվելով Վրաստանը կարիք ունի նախագծել և իրականացնել հատկապես ՓՄՁ ոլորտին թիրախավորող քաղաքականության համապարփակ քաղաքականություն:
- Անհրաժեշտ են ռեֆորմներ բիզնես միջավայրի հորիզոնական բարեփոխումներից բացի նաև այլ առնչվող հարթություններում, մասնավորապես՝ անհրաժեշտ է ստեղծել աջակցող միջոցներ՝ ՓՄՁ-ների զարգացման և մրցունակության բարձրացման համար:
- Անհրաժեշտ է ճշտել այն գերակա ուղղությունները և ձեռք առնել միջոցներ, որտեղ ՓՄՁ-ները առավել շատ են սխալվում՝ բարձրացնելու համար նրանց մրցունակությունը:
- ՓՄՁ ռազմավարությանը կից անհրաժեշտ է նաև ունենալ գործողությունների պլան՝ քաղաքականությունները կոնկրետ գործողությունների վերածելու, ինչպես նաև կոնկրետ նշելու ժամականակույցերը, պատասխանատու ինստիտուները, բյուջետային հատկացումները և մշտադիտարկումների և գնահատման մեխանիզմները:
- Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը պետք է կորդինացնի ՓՄՁ ռազմավարության նախագծումը և իրականացումը, սակայն բոլոր շագագրգիռ կողմերը, մասնավորապես՝ առնչվող նախարարությունները, պետական գործակալությունները, բիզնես ասոցիացիաները, ՀԿ-ները և միջազգային դոնոր կազմակերպությունները պետք է նույնպես ներգրավվեն: Անհրաժեշտ են նաև պարբերական խորհրդակցություններ քաղաքականությունների հետ անմիջականորեն առնչվող մասնավոր բիզնեսի ոլորտի հետ, մասնավորապես՝ Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Վրաստանի ՓՄՁ ասոցիացիայի հետ:
- Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Տնտեսական կայուն զարգացման, Ֆինանսների, Կրթության նախարարությունների և պետական գործակալությունների պատասխանատու ներկայացուցիչներից, որոնք կնախագծեն ՓՄՁ ռազմավարությունը և հետագայում կկորդինացնեն այդ ռազմավարության իրականացումը: Աշխատանքային խումը կհանդիպի եռամսյակային հաճախականությամբ՝ մշտադիտարկման արդյունքները քննարկելու և գործողությունների ծրագրում համապատասխան փոփոխություններ առաջարկելու համար:
- Տնտեսական կայուն զարգացման նախարարությունը կարող է ղեկավարել օրենսդրության ազդեցության գնահատման (Regulatory Impact Assessment) իրականացումը: ՓՄՁ-ների տեստավորումը կարող է դառնալ պարտադիր՝ Եվրոմիության < սկզբում մտածիր փոքր> սկզբունքի կիրառմամբ (պարտադրել, որ օրենսդրական փոփոխություններ կատարելիս մշտապես հաշվի առնվեն ՓՄՁ-ների բնութագրերը, լրացուցիչ բեռ չառաջացնել փոքր ձեռներեցության համար և պարզեցվեն առկա կարգերը, որտեղ հնարավոր է):
- Ավելին, կարող է կիրառվել < գիլյոտին> գործընթացը՝ կարգավորման հնացած կամ ավելորդ էլեմենտները հեռացնելու համար: Հեռացնելով գործարարությանը խոչընդոտող կարգավորումները, ՓՄՁ-ները կխրախուսվեն աստիճանաբար ավելի ֆորմալիզացնելու իրենց գործարարությունը:
- Անհրաժեշտ է խորացնել ՓՄՁ-ների մասով վիճակագրությունը, բարձրացնել ճշտությունը, ներառել ավելի շատ տվյալներ բիզնեսների դեմոգրաֆիական վիճակի, արտահանման և նորարարության վերաբերյալ, միաժամանակ նաև պարզեցնելով ՓՄՁ-ների կողմիվ տվյալների տրամադրման գործընթացը: Ազգային վիճակագրական վարչությունը կարող է իրականացնել պարբերական վերլուծություններ և on-line հրապարակել ՓՄՁ ոլորտի միտումները:
- Այդ ուղղությամբ
-ն արդեն կատարել է որոշ դրական քայլեր ՝ < Արտադրեք Վրաստանում> (Produce in Georgia) ծրագրին աջակցելու համար ստեղծելով ֆինանսական գրագիտության գրադարան, < ՓՄՁ գործիքակազմ>, դասընթացներ և այլ ուսումնական նյութեր: Կառավարությունը կարող է ընդարձակել այդ նախաձեռնությունը՝ ՓՄՁ-ների ավելի լայն շրջանակներ ընդգրգելով (օրինակ՝ ներգրավելով Առևտրաարդյունաբերական պալատին, Ազգային բանկին և բանկերի ասոցիացիային), մասնավորապես ուշադրություն դարձնելով ֆինանսական պրոդուկտներին, հաշվապահական ստանդարտներին, հարկման հարցերին, բիզնես պլաններ նախագծելուն և արտահանման ֆինանսական ռիսկերին:
- Երկարաժամկետ հեռանկարում երկրի ֆինանսական գրագիտության վիճակը կարող է պարբերաբար չափվել, արդյունքում՝ միջնակարգ դպրոցներում և բուհերում կիրականացվեն ֆինանսական գրագիտության համապատասխան բովանդակությամբ կրթական միջոցառումներ:
———————
ԲՈՒԼՂԱՐԻԱ
NATIONAL STRATEGY FOR THE PROMOTION OF SMALL AND MEDIUM-SIZED ENTERPRISES, 2014 – 2020
Ստորև բերված են Բուլղարիայի ՓՄՁ զարգացման 2014-2020 ռազմավարության նախագծման ՓՄՁ մասով խնդիրների և փորձի վերաբերյալ Բուլղարիայի Տնտեսության և էներգիայի նախարարության դիտարկումերը (ի դեպ՝ նախորդ ռազմավարությունն ընդգրկում էր 2007-2013թ.):
Բուլղարական ՓՄՁ ոլորտի հիմնական խնդիրները վերաբերվում են հետևյալ 5 հարթություններին.
- գործարարություն (ձեռներեցների համար ապահովել աջակցող միջավայր, խրախուսել մասնավորապես տաղանդավոր երիտասարդների, ուսանողների և կանանց ձեռներեցությանը),
- հմտություններ,
- նորարարություն,
- միջազգայնացում, և
- < երկրորդ շանս> (ապահովել անվճարունակ դարձած, սակայն ազնիվ և շուկայում արդարացի պահվածքի պայմաններում այդ վիճակի հասած ձեռներեցների համար անվճարունակ բիզնեսները փակելու և նորը սկսելու հնարավորություն):
Ինտերնացիոնալիզացիա, մասնավորապես՝ խրախուսել ՓՄՁ-ներին մուտ գործելու երրորդ երկրների շուկաներ, ինչի համար անհարաժեշտ է.
բարելավել ՓՄՁ-ների տեղեկատվական աջակցությունը,
- արտահանող ձեռնարկությունների համար ընդլայնել և դիվեսիֆիկացնել Բուլղարիայի արտահանման գործակալության և Բուլղարիայի ՓՄՁ աջակցման գործակալության ծառայությունները,
- արտահանողների համար ապահովել Բուլղարիայի Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությունը,
- առևտրային և տնտեսական զարգացման գրասենյակների համար ՓՄՁ ոլորտը համարել որպես գերակա ուղղություն,
- ՓՄՁ-ների համար պետական աջակցությամբ ստեղծել արտահանողների ասոցիացիաներ:
Միջավայր, մասնավորապես՝ խրախուսել ՓՄՁ-ներին միջավայրին վերաբերող մարտահրավերներին վերաբերվել որպես հնարավորությունների:
- ապահովել անհրաժեշտ տեղեկատվություն, փորձագիտական ռեսուրսներ և ֆինանսական խրախուսանքներ՝ ամբողջապես օգտագործելու այդ հնարավորությունները՝ նոր < կանաչ> շուկաների և էներգիայի արդյունավետության բարձրացման համար:
Գործազրկություն, մասնավորապես՝ Աջակցություն ՓՄՁ-ների հատկապես առավել բարձր գործազրության և ցածր խտությամբ գործարարության տարածքներում:
- ստեղծել շրջանային մասնագիտացված ձեռնարկությունների քարտեզ, մասնավորապես՝ ցածր տեխնոլոգիական արտադրություների համար, որը նաև օգտակար կլինի ճշտել այդ տարածքներում լրացուցիչ այլ ոլորտներում նոր ձեռներեցության զարգացման և ինտեգրման հնարավորությունները և նպատակահարմարությունը:
Գնահատման ցուցիչների ցանկ
Ձեռներեցություն
Գործարար ակտիվություն.
- 15-64 տարեկան քաղաքացիների տոկոսը, որոնք երբևիցե սկսել են , ներկայումս ունեն կամ իրենց սեփական բիզնեսը սկսելու ճանապարհին են:
Գործարարությունը որպես հնարավորություն
- 15-64 տարեկան քաղաքացիների տոկոսը, որոնք բիզնես են սկսել, որովհետև ընդունել դա որպես բարենպաստ հնավորություն դա անելու, այլ ոչ թե որպես ծայրահեղ կարիք
Ինքնաշխատ դառնալու նախապատվություն
- 15-64 տարեկան քաղաքացիների տոկոսը, որոնք նախընտրում են իրենք լինեն իրենց ղեկավարը և պատասխանատու լինել իրենց բիզնեսների համար:
Ինքնաշխատ դառնալու իրագործելիություն
- 15-64 տարեկան քաղաքացիների տոկոսը, որոնք իրագործելի են համարում ինքնաշխատ դառնալը:
Դպրոցներում ձեռներեցության դասավանդումը
- 15-64 տարեկան քաղաքացիների տոկոսը, որոնք ընդունում են, որ դպրոցական ուսուցումը խթանում է ձեռներեցության հոգին և վերաբերմունքը:
Երկրորդ հնարավորություն
Բիզնեսը փակելու ժամանակը
- սյս ցուցիչը չափում է այն ժամանակը, որն անհրաժեշտ է փոխատուներին իրենց նկատմամբ պարտքը վերադարձնելու համար՝ օրացուցային օրեր կամ տարիներ: Հաշվարկը սկսվում է խնդրի առաջացման առաջին օրից մինչև բանկի կողմից պարտքի անբողջական վերադարձման օրը:
Բիզնեսի փակման գինը
- պարտապանի ակտիվների այն տոկոսը, որը ծախսվել է պարտքի վերադարձման համար:
Երկրորդ հնարավորություն տալու հանրային աջակցությունը
- հանրային ինչ աջակցություն է հնարավոր՝ երկրորդ անգամ բիզնես սկսելու համար:
«Սկզբում մտածիր փոքր» սկզբունք
Պետական կարգավորման բեռը
- այս ցուցիչը ցույց է տարիս ադմինիստրատիվ բեռը ծանրության մասին կարծիքը, 7 միավորը նշանակում է դժվարություններ չկան, 1 միավորը՝ ընթացակարգերը ծայրահեղ ծանր են:
Լիցենզիաների և թույլտվությունների համակարգը
- այստեղ 0-ն նշանակում է, որ համակարգը ամբողջապես առկա է և գործում է:
- 1-ը նշանակում է, որ կիրառվում է < լռության համաձայնության> սկզբունքը՝ եթե իրավասու մարմինը սահմանված ժամկետում լիցենզիա չի տրամադրում, ձեռնարկության համար նպաստավոր լիցենզիան համարվում է ավտոմատորեն տրամադրված:
- 2-ը նշանակում է, որ կիրառվում է մեկ պատուհանի սկզբունքը:
Հաղորդակցման ռազմավարությունը, կանոնների և ընթացակարգերի պարզեցումը
Այս ցուցիչը ներկայացնում է հետևյալ հարցերը.
- 1 – պետական կանոնները և ընթացակարգերը հասանելի են արդյոք հանրությանը,
- 2 – կա արդյոք քաղաքականություն իրավական և ադմինիստրատիվ փաստաթղթերի < հստակ և պարզ> ձևակերպման սկզբունքի կիրառման համար,
- 3 – տուժող կողմերը արդյոք ունեն իրավունք վիճարկելու իրենց վնասող պահանջները,
- 4 – կա արդյոք հնարավորություն կարգավորման նման պահանջները հասանելի և հասկանալի դարձնել տուժվող արտաքին կողմերի համար,
- 5 – կառավարության քաղաքականությունը թույլատրում է արդյոք թափանցիկություն և արտահայտման ազատություն
Պարզեցման մասին
- 1 – կառավարությունը (նախարարությունները և գործակալությունները) ունեն արդյոք լիցենզավորման և թույտվությունների մանրամասն ցուցակ
- 2 – կա արդյոք հասանելի ծրագիր՝ կառավարության կողմից ձեռնարկությունների/քաղաքացիների վրա դրված ադմինիստրատիվ բեռը նվազեցնելու համար,
- 3 – կա արդյոք ընթացիկ ծրագիր՝ ուսումնասիրելու և նվազեցնելու լիցենզիաների և թույլտվությունների քանակը:
Պատասխանատու կառավարում
Այս ցուցիչ չափման համար անհրաժեշտ են հետևյալ հարցերի մասով գնահատականները.
- բիզնես սկսելու համար անհրաժեշտ ժամանակը,
- բիզնես սկսելու գինը,
- նախնական ներդրումների նվազագույն չափը,
- գրանցման համար պահանջվող ժամանակը և գինը,
- հարկերի վճարումը,
- էլեկտրոնային ծառայությունների առկայությունը:
Նմանապես, անհրաժեշտ է գնահատել նաև հետևյալ ցուցանիշները (գնահատման ենթացուցիչները և նկարագիրը ավելի մանրամասն ներկայացված է՝ https://www.mi.government.bg/en/themes/national-strategy-for-small-and-medium-sized-enterprises-2014-2020-small-business-act-11-285.html հղումով).
- պետական գնումներ և պետական աջակցություն,
- ֆինանսների հասանելիություն,
- ընդհանուր շուկա,
- ունակություններ և նորարարություն,
- միջավայր,
- միջազգայնացում:
ԿՈՍՈՎՈ
Կոսովոյի հանրապետության ՓՄՁ զարգացման ռազմավարության 2012-2016թթ. ռազմավարությունը կառուցվածքով նման է նախորդ երկրների ռազմավարություններն: Այն ներառում է ներածական, ընդհանուր տնտեսական վիճակի և ՓՄՁ-ի դերի ու գործունեության պայմանների վերլուծության մասեր, որին հետևում են ռազմավարության տեսլականի, առաքելության ձևակերպումները: Դրանց հիման վրա սահմանվել է 7 ռազմավարական նպատակ, որոնք իրենց հերթին բաաղկացած են առավել ցածր կարգի նպատակներից:
Ռազմավարական նպատակները հետևյալն են.
1. ՓՄՁ-ների ստեղծման և զարգացման իրավական բազայի բարելավում,2. Ֆինանսների հասանելիության բարելավում,
3. Ձեռնարկատիրական մշակույթի զարգացում,
4. ՓՄՁ-ների ներքին և միջազգային մրցունակության բարելավում,
5. Մասնավոր, պետական և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության ամրապնդում,
6. ՓՄՁ աջակցության ինստիտուտների ուժեղացում,
7. Կին գործարարների, երիտասարդների, փոքրամասնությունների, հատուկ խմբերի գործարար դիրքերի ամրապնդում և ոչ նպաստավոր տարածքներում բիզնեսի խրախուսում:
Առանձին գլուխ է հատկացված ռազմավարության իրագործմանը, որը նախատեսում է նաև գործողությունների ծրագրի կազմման և այդ գործողությունների իրականացման հետևանքով ՓՄՁ-ների վիճակի փոփոխության հարցերին:
Ընդ որում, յուրաքանչյուր գործողություն պետք է ունենա իր չափման ցուցանիշը, որի հիման վրա հնարավոր կլինի գնահատել դրա իրագործման աստիճանը: Սահմանված է նաև ՓՄՁ զարգացման ռազմավարության մշակման և իրագործման պատասխանատու մարմին, որը Առևտրի և արդյունաբերության նախարարության
ենթակայությամբ գործող ՓՄՁ աջակցության գործակալությունն է: Վերջինիս գլխավորությամբ գործողությունների տարեկան ծրագրերը ենթարկվելու են մոնիթորինգի և վերանայվեն` ըստ անհրաժեշտության:
ՄՈԼԴՈՎԱ
Մոլդովայի ՓՄՁ ոլորտի զարգացման 2012-2020թթ. ռազմավարությունը, հենվելով սահմանված տեսլականի և առաքելության վրա, նախատեսում է 6 գերակա ուղղություններ.
1. Իրավական կարգավորումների համապատասխանեցում ՓՄՁ կարիքներին,
2. Ֆինանսների հասանելիություն ՓՄՁ-ների համար,
3. Մարդկային կապիտալի զարգացում` ունակությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացման միջոցով,
4. ՓՄՁ մրցունակության բարձրացում և նորարարության խթանում,
5. Շրջաններում ՓՄՁ-ի զարգացմանն աջակցություն,
6. Բիզնես գործընկերության զարգացում:
Հաշվի առնելով ռազմավարության ժամկետը` նախատեսվել է, որ գործողությունների ծրագրերը կազմվելու են 3-ամյա ժամանակահատվածների համար: Յուրաքանչյուր ծրագիր գնահատվում է կազմման ընթացքում`
սահմանելով չափման միավորներ: Ծախսերի առումով գնահատումներն իրականացվում են հնարավորինս ճշգրիտ, սակայն եթե հնարավոր չէ կոնկրետ գնահատել, ապա գնահատումն իրականցվում է մոտավոր: Ծախսերի համար գումարները հատկացվում են միջոցառումներն իրականացնող պետական մարմինների բյուջեներից, ինչպես նաև դոնորների միջոցների հաշվին:
Գործողությունների ծրագրի մոնիթորինգի նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գնահատումներն իրականացնում է կիսամյակային և տարեկան ևկտրվածքով` արդյունքները ներկայացնելով Էկոնոմիկայի նախարարություն: Արդյունքների վերաբերյալ զեկույցի կազմմանը մասնակցում են նաև միջոցառումների ծրագրով նախատեսված գործողություններ իրականացնող
մարմինները` ապահովելով բոլոր անհրաժեշտ տվյալները: Ռազմավարության գնահատման և մոնիթորինգի զեկույցը կազմվում և կառավարության քննարկմանն է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարությունը:
Ընդ որում, զեկույցը հրապարակվում է էկոնոմիկայի նախարարության և միջոցառումների ծրագրով նախատեսված գործողություններ իրականացնող այլ մարմինների կայք-էջերում: