Հայկական բիզնես կոալիցիայի հիմնադրումը հնարավոր է դարձել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթադրամաշնորհի միջոցով: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Հայակական բիզնես կոալիցիան ստեղծվել ՝ իր առջև դնելվ մի շարք խնդիրներ ու նպատակներ, որոնց իրագործումը կոալիցիայի հիմնական առաքելությունն է:
Մեր նպատակներն են.
- նպաստել բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը և իրականացմանը,
- նպաստել բիզնես ոլորտի ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանը և ամրապնդմանը,
- բարձրացնել բիզնես շահերի պաշտպանությամբ զբաղված կազմակերպությունների կողմից ՀՀ Կառավարության բիզնես ոլորտի բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:
Կոալիցիայի խնդիրներն են.
Մշակել և իրականացնել բիզնես ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, այդ թվում՝ բիզնեսի իրազեկվածության բարձրացման, տեղական և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացման, որակի վերահսկողության և այլ առընչակից ոլորտներում՝ օգտագործելով նաև ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
- Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը:
- Համագործակցել Հայաստանում գործարար ոլորտի զարգացմամբ շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
- Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել բիզնես ոլորտի զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ: