skip to Main Content

ՀԲԿ-ն և ԻՀԱ-ն առաջարկություններ են ներկայացրել կառավարությանը գնումների ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ

Գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ կառավարությանը առաջարկություններ են ներկայացվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայկական բիզնես կոալիցիայի կողմից:

Հայկական բիզնես կոալիցիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի կողմից:

Ապրիլի 16-ին Հայկական բիզնես կոալիցիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող թեմատիկ քննարկում, որին մասնակցում էին նաև ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը և նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել քննարկված առաջարկությունները համակարգել և ներկայացնել կառավարությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության:

Բարձրացված խնդիրները և ներկայացված առաջարկությունները հիմնականում վերաբերում են՝

  • Գնումների գործընթացում հաճախ առկա կողմնակալ պայմաններին,
  • Գնումների գործընթացի կազմակերպման խնդիրներին,
  • Պետական գնումների գործընթացին ՓՄՁ մասնակցության խոչընդոտներին,
  • Բողոքարկման ոչ արդյունավետ համակարգին,
  • Գնումների գործընթացը կազմակերպող մասնագետների երբեմն ոչ բավարար կոմպետենտությանը,
  • Գնումների գործընթացին դիմելու բարդ ընթացակարգերին և այլն:

Առաջարկությունների ամբողջական փաթեթը PDF ձևաչափով այստեղ.

Back To Top