skip to Main Content

 Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն է եղել համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նպատակն է  նպաստել մարզի տնտեսության համակողմանի զարգացմանը, աջակցել մարզի փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու ամրապնդմանը, խրախուսել մարզի տնտեսվարող սուբյեկտների ինտեգրացումը Հայաստանի և արտերկրի տնտեսական համակարգերի մեջ և այլն:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կանոնադրական նպատակները հստակ են և ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության և համայնքների զարգացմանը, կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների աճին, տեղական հիմնախնդիրների և նմանատիպ այլ խնդիրների լուծմանը նպաստելուն:

Գործարարության աջակցման գրասենյակի նպատակն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որում մասնավոր հատվածը առավել բաց և թափանցիկ ձևով կիսում է իր մտահոգություները կառավարության հետ` այն վստահությամբ, որ իր ձայնը լսված և հարգված է:

 «Իմփաքթ հաբ»-ն Ամստերդամից մինչև Յոհաննեսբուրգ, Սինգապուրից մինչև Սան Ֆրանցիսկո տարածվող՝ մեծաքանակ անդամների վրա հիմնված լիդերների ցանց է:

«Հայաստանյան սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որն իր գործունեությամբ նպաստում է ՀՀ-ում ՍՁ ոլորտի զարգացմանը:

«Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպություն:

Back To Top