Հայակական բիզնես կոալիցիան ստեղծվել ՝ իր առջև դնելով մի շարք խնդիրներ ու նպատակներ, որոնց իրագործումը կոալիցիայի հիմնական առաքելությունն է:
Մեր նպատակներն են.
- նպաստել բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը և իրականացմանը,
- նպաստել բիզնես ոլորտի ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանը և ամրապնդմանը,
- բարձրացնել բիզնես շահերի պաշտպանությամբ զբաղված կազմակերպությունների կողմից ՀՀ Կառավարության բիզնես ոլորտի բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:
Կոալիցիայի խնդիրներն են.
Մշակել և իրականացնել բիզնես ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, այդ թվում՝ բիզնեսի իրազեկվածության բարձրացման, տեղական և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացման, որակի վերահսկողության և այլ առընչակից ոլորտներում՝ օգտագործելով նաև ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
- Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը:
- Համագործակցել Հայաստանում գործարար ոլորտի զարգացմամբ շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
- Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել բիզնես ոլորտի զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ: