skip to Main Content

Հայկական բիզնես կոալիցիան խրախուսում է համագործակցությունը՝ իր առջևդրված խնդիրներին և նպատակներին համապատասխան ծրագրեր իրականացնելու և շահերի պաշտպանության ոլորտներում: Այն մշտապես բաց է ՀՀ-ում բիզնեսին աջակցող և բիզնես անդամություն ունեցող բոլոր ակտիվ կազմակերպությունների անդամակցության համար: Ցանկացողները կարող են դիմել info@abcoalition.am հասցեով:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է:  ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:

Հայաստանում Ամերիկյան Առևտրի Պալատ

 Կազմակերպությանառաքելությունն է ներկայացնել եւ պաշտպանել իր անդամների ընդհանուր բիզնես շահերը, Հայաստանում մրցունակ, թափանցիկ, ազատ եւ արդար բիզնես միջավայր ստեղծել, նպաստել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կառուցողական գործնական հարաբերությունների հաստատմանը, օպտիմալացնել ցանցային եւ տեղեկատվության փոխանակումը անդամների  մյուսների միջեւ:

Իր առաքելությունն իրականացնելու համար AmCham- ը ձգտում է լինել Հայաստանում միջազգային գործարար շահերի առաջատար ներկայացուցիչը, Հայաստանի, ԱՄՆ-ի եւ այլ կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների գործարար եւ տնտեսական հարցերով արդյունավետ պաշտպան եւ խորհրդական, Հայաստանում գործարարությամբ զբաղվող միջազգային ընկերությունների համար տեղեկատվական կապուղի:

 

ՀայԲրիտանական Գործարարության Պալատ (ABBC)

ABBC- ը Միացյալ Թագավորության ցանկացած բիզնեսի համար առաջին շփման կետն է, եթե այն հետաքրքրված է մուտք գործել, ներդրումներ անել Հայաստանում, արտահանել Հայաստանից կամ պատվիրակել Հայաստանյան նմանատիպ գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության: Այն անկախ կազմակերպություն է, բայց սերտորեն համագործակցում է Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ հատկապես երկկողմ առեւտրի եւ ներդրումների խթանման գործում: Կազմակերպությունն ունի մասնագետներ մասնավոր հատվածից, ինչպես նաև B2B հարաբերությունների, շուկայի մուտքի, ներդրումների, ներմուծման / արտահանման, իրավական եւ կարգավորիչ ոլորտներում:

Բիզնեսի աջակցման կենտրոն

 1996թ-ին հիմնադրվեց «Բի էս Սի»-ն՝ Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC-Business Support Center) կառավարման խորհրդատվական և բիզնես դասընթացների ծառայություններ մատուցող ընկերությունը: «Բի էս Սի»-ին գործունեության առաջին տարիներին համագործակցում էր Triodos Facet-ի հետ` իրականացնելով Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր: Այդ տարիներին ընկերության անձնակազմը կարողացավ մասնագիտական աճ ապրել, քանի որ Triodos Facet ընկերության հետ համագործակցության շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր դասընթացների, ինչի արդյունքում կարողացան կուտակել հարուստ գիտելիքներ` խորհրդատվական շուկայում որակյալ գործունեություն ծավալելու համար:

«Բի էս Սի»-ն Հայաստանում առաջին խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունն էր, որ իր փորձը, գիտելիքները, աշխատանքի ոճը տարածեց մարզային բիզնես ծառայություններ մատուցող կենտրոնների միջև:

Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ

Հիմնադրամը Հայաստանի գործարարներին ապահովում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված առկա օտարերկրյա նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությամբ, Հայաստանի փոքր եւ միջին գործարար սեկտորին հասանելի է դարձնում այն լայնամասշտաբ ծառայությունները, որոնք ապահովում են իրականացվող ծրագրերի կենսունակությունը, խրախուսում է օտարերկրյա ներդրումները և օժանդակում Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեությունը: Իրնպատակներին համապատասխան՝ տարածում է տեղեկատվություն տեղական եւ օտարերկրյա ֆինանսական աղբյուրների վերաբերյալ, ապահովում օտարերկրյա գործարար տվյալների շտեմարանների հասանելիության ապահովում և այլն:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա

ՀԵԿԱ-ի խնդիրներից են` նպաստել ՀՀ երիտասարդության, մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդ կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում ազգային արժեքների պահպանմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

ՀԵԿԱ-ի նպատակն է` խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:

Նորարարության աջակցման և հետազոտություների կետրոն (CIPR/AUA)

Համագործակցայնորեն նպաստում և տարածում է նորարարությունը հետազոտության եւ զարգացման, կրթության եւ վերապատրաստման ոլորտում գործընկերության միջոցով,:

Կազմակերպության նպատակն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ մտքերը, հմտություններն ու փորձը միավորում են նոր գաղափարներ և հնարավորություններ:

CIPR- ն իրականացնում է կենտրոնացված և պատասխանատու համատեղ հետազոտական, խորհրդատվական, կրթական և վերապատրաստման ծրագրեր՝ ուսուցանելով սկսնակներին, ձեռնարկություններին և ընկերություններին: Իրականացնում է նորարարության խթանում հետազոտության, խորհրդատվության, գործընկերության, վերապատրաստման և սեմինարների միջոցով:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան հիմնադրվել է 2014թ. նոյեմբերի 10-ին՝ Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Այն հասարակական մասնագիտական միավորում է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը: Ասոցիացիայի գլխավոր նպատակներից է ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Առաքելության իրագործման նպատակով Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հաշվապահների հետ, կազմակերպում և անց է կացնում նրանց վերապատրաստման և ուսուցման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություններ:

ՓՄՁ ԶԱԿ

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն ուղղված է pետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, նրանց համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության և Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական, հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացման աջակցությանը, նոր ՓՄՁ-ների ստեղծմանն ու ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:

Համայնքների ֆինանսիստների միավորում

ՀՖՄ-ն իր մասնագիտական գործունեությամբ նպաստում է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդմանն ու զարգացմանը՝ վեր հանելով բնագավառում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները և մասնակցելով, մի կողմից, համայնքների ֆինանսական կառավարման բնագավառի զարգացման քաղաքականությունների, օրենսդրական կարգավարումների և մեթոդաբանական գործիքների մշակմանը, նրանց համապատասխանեցմանը ժամանակակից մեթոդներին ու միջազգային չափանիշներին և, մյուս կողմից, հետամուտ լինելով համայնքների ֆինանսական կառավարման բնագավառում առկա քաղաքականությունների, օրենսդրական պահանջների և հայեցակարգային մոտեցումների կիրառմանը և գործնականում իրագործմանը, համայնքների ֆինանսական ծառայությունների հզորացմանը և ֆինանսական ծառայողների դերի բարձրացմանը:

 

Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա ՀԿ

Կազմակերպությունն աջակցում է Հայաստանում չորացված մթերքի արտադրությանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին և ներքին շուկայում արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությանը:

Հայաստանի և մյուս պետությունների չորացված մթերք արտադրողների մասնակցությամբ կազմակերպում և անցկացնում է հանդիպումներ և կոն‎ֆերանսների, չորացված մթերքի համտեսներ: Աջակցում է մասնագիտական նորմատիվ փաստաթղթերի և տեխնոլոգիական հրահանգների մշակմանը, չորացված մթերքի օգտագործման քարոզչությանը, ստեղծում ամուր կապեր գիտահետազոտական, առևտրային և միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն և այլն:

 

ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի առևտրարդյունաբերական պալատ

Պալատի հիմնական առաքելությունն է հանդիսանում գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանը աջակցումը՝ վերջնական արդյունքում ապահովելով տնտեսական աճ։

Նշված խնդիրների լուծման նպատակով պալատը ստանձնել է որոշակի գործառույթներ՝ օժանդակել մրցունակ ապրանքատեսակների արտադրության զարգացմանը, հետևաբար նաև արտահանման ներուժի հզորացմանը, ծառայություններ մատուցել անդամ կազմակերպություններին, նպաստել տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև դրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատմանը, կազմակերպել գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ, նպաստել ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, համագործակցել գործարարությանն աջակցող կառույցների հետ, համախմբել ՀՀ տարածքի առևտրաարդյունաբերական պալատները, փոխանակել համապատասխան տեղեկատվություն տարբեր միջազգային հաստատությունների հետ և այլն:

Գործարարության աջակցման գրասենյակ

Գործարարության աջակցման գրասենյակը հիմնադրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից և նպատակ ունի Հայաստանում խրախուսել համագործակցությունն ու քաղաքականության շուրջ կառուցողական երկխոսությունը պետության և մասնավոր հատվածի միջև: Գրասենյակը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից: Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված Գործարարության աջակցման գրասենյակի գործունեությանը աջակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Գրասենյակի տեսլականն է դառնալ կառավարութան և գործարար համայնքի միջև անբաժանելի և արժեքավոր խթան` ապահովելով երկրի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված արդյունավետ երկխոսություն:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիա

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականին՝ ՀՀ-ում գործող կամ նոր ստեղծվող փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանության, վերջիններիս օժանդակելու իրենց գործունեությունն իրականացնելու համար: Կազմակերպությունը կառավարվում է Խորհրդի կողմից և համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, ում միջոցով պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն գործարարներին իրենց բիզնեսի կառավարման ժամանակ: Մեր առաքելությունն է աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին, պաշտպանել նրանց իրավունքները, ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրության բարելավման նպատակով հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով, իրազեկման նպատակով անդամների շրջանակներում կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ և սեմինարներ:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (CDPF)

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կանոնադրական նպատակները հստակ են և ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության և համայնքների զարգացմանը, կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների աճին, տեղական հիմնախնդիրների և նմանատիպ այլ խնդիրների լուծմանը նպաստելուն: Հիմնադրամը ստեղծվել է 2006 (ՔԶՀՀ) թվականին Քաունթերփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: Իր ողջ գործունեության ընթացքում ՔԶՀՀ-ն իրականացրել է քաղաքացիական հասարակության զարգացման ավելի քան 245 ծրագիր, տրամադրել է ավելի քան 300 դասընթաց, իրականցրել է 9 հետազոտական, վերլուծական և գնահատման ծրագրեր և այլն:

Հայաստանյան սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա ՀԿ (ՀՍՁԱ)

Հայաստանյան սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան¦ հասարակական կազմակերպություն է, որն իր գործունեությամբ նպաստում է ՀՀ-ում ՍՁ ոլորտի զարգացմանը: Այս նպատակով կազմակերպությունն ակտիվ համագործակցում է ՀՀ պետական և միջազգային կառույցների հետ, իրականացնում է ուսուցանման ծրագրեր՝ ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետներին ու փորձագետներին:

«Տարածքային զարգացան և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Կազմակերպությունը հիմնականում գործունեություն է ծավալում սոցիալ-տնտեսական և բնապահպանական ոլորտներում: Շահառուներն են Գեղարքունիքի մարզի համայնքներն ու բնակիչները​: Կազմակերպության առաքելությունն է նպաստել Գեղարքունիքի մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Սևանա լճի պահպանությանը և բնակիչների շահերի պաշտպանությանը՝ հետազոտությունների, ուսուցման, խորհրդատվության, հանրային քաղաքականության քարոզչության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և զբաղվածության հնարավորությունների ընդլայնման միջոցով։​

 

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա

Ասոցիացիան գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում, համագործակցում և համատեղ ծրագրեր է իրականացնում ԵՄ, Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ, Պարսից ծոցի ավազանի և Հվ. Աֆրիկայի երկրների հետ: Ասոցիացիան հանդիսանում է մի շարք միջազգային մասնագիտացված ցանցերի անդամ, ակտիվորեն մասնակցում է միջազգային սիմպոզիումներին ու ցուցահանդեսներին, ստանում է գիտելիքներ և տեղեկատվություն ինովացիոն կենտրոնների գործունեությունից: Այս առումով Ասոցիացիան իր անդամների համար հանդես է գալիս որպես գիտա-հետազոտական և տեղեկատվական կենտրոն:

Հայաստանի Հանրապետությունում Ասոցիացիայի անդամներն են վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարած և էլեկտրաէներգիա արտադրող գործարարներն ու ընկերությունները: Ասոցիացիայի հիմնադիր խորհուրդը նախևառաջ կարևորում է իր անդամների շահերի պաշտպանությունը և նրանց հուզող խնդիրների կարգավորումը օրենքի սահմաններում:

«Զարգացման սկզբունքներ» ՀԿ

Շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել մարդկանց  կարողությունների զարգացմանն ու համայնքների հզորացմանը, ինչը կնպաստի բնակչության կյանքի որակի բարելավմանը: «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ տեսլականն ուղղված է հասարակության և շրջակա միջավայրի խաղաղ, ներդաշնակ և արժանապատիվ կյանք ստեղծելուն:  Կազմակերպությունն աշխատում է իր սահմանած սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներն են՝  նորարարությունը, կոմպետենտությունը, պատասխանատվությունը, նպատակայնությունը ու իրավահավասարությունը, որոնք և ձևավորում են Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան գործունեության անկյունաքարերը:

Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ

Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամը (ՔՍԶՀ) նպաստւմ է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և ազատ շուկայական տնտեսության ձևավորմանն ու բնականոն զարգացմանը: Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքացիական հիմնախնդիրների լուծմանը, հասարակության քաղաքացիական գիտակցության և ակտիվության բարձրացմանը, գործարարության զարգացմանը և մարդկանց օրինական շահերի ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը: ՔՍԶՀ-ի հիմնադիրների և աշխատակազմի ուշադրության կենտրոնում են հասարակությանը քաղաքական կուսակցությունների վերաբերյալ անաչառ և համադրելի տեղեկատվության տրամադրումը, գործարարության համար արդար մրցակցային միջավայրի ձեւավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու գենդերային հարցերի լուծումը:

«Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ

«Այլընտրանքային նախագծեր» խումբը հասարակական կառույց է, որի անդամները ներկայացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, իրավունք, քաղաքականություն, կրթություն և այլն։ Ունենալով զգալի փորձ և ներգրավված չլինելով ներկայիս պետական կառավարման համակարգում, լավ տեսնելով այսօրվա Հայաստանում իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտությունը` խմբի անդամները գիտակցում են պատասխանատվությունը պետության հանդեպ և նախաձեռնել են այս ձևաչափը՝ մշակելու և առաջարկելու ցավոտ ու կարևոր խնդիրների շուրջ սեփական, այլընտրանքային լուծումները։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն է եղել համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Հիմնադրվելուց հետո կազմակերպությունն ակտիվորեն ներգրավվեց հասարակական կյանքում՝ նպատակ ունենալով իրականացնել իր առջև դրված խնդիրները: Իրավաբանների հայկական ասոցիացիան ունի բազմաթիվ տեղական և միջազգային կապեր, բազում գործընկերներ թե’ Հայաստանում և, թե’ արտերկրում: 1998թ.-ից կազմակերպությունն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային: Գործընկերային հարաբերություններ են հաստատվել մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: 2001թ.-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծվեց անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կոալիցիան, որին անդամակցում են 15 կազմակերպություններ:

Back To Top